Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 14:30 30-03-2026

Նիկոլը 10-րդ անգամ էլ է հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին. Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանը մշտապես հավակնելու է երկրի ղեկավարի պաշտոնին՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրա՝ կրկին վարչապետի թեկնածու առաջադրվելուն։

«2018 թվականին Փաշինյանը հայտարարել էր՝ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Տեսնելով նրա վարքագիծը՝ կարող եմ ասել, որ այդ մոտեցումը պահպանվել է։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, գնալով ավելի կոշտ և վտանգավոր դրսևորումներ է ստանում»,- նշեց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության վերարտադրության ձգտումը պայմանավորված է նաև պատասխանատվությունից խուսափելու գործոնով․

«Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն իր էլեկտորատի որոշ հատվածի, շատ լավ հասկանում է, թե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով քանի հոդվածով կարող են ինքը և իր քաղաքական թիմը պատասխանատվության ենթարկվել, եթե չլինեն իշխանության»։

Նա քննադատեց նաև ընդդիմությանը՝ նշելով․

«Այս պահին ընդդիմությունը բացարձակապես որևէ գրագետ ճանապարհային քարտեզ չի ներկայացնում սահմանադրական ճանապարհով այս իշխանությանը հեռացնելու համար, փոխարենը տեսնում ենք ընդդիմադիր ճամբարների միջև փոխադարձ, գոտկատեղից ներքև հարվածներ»։

Զոհրաբյանը անդրադարձավ նաև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպերին, երբ, ըստ նրա, քաղաքացիների ազատ տեղաշարժն ու ծեսը խոչընդոտվել են, ինչը վերածվել է քաղաքական հակադրության.

«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ դպրոցական տարիքի տղաների նկատմամբ կիրառվում է Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածը՝ պաշտոնական քաղաքական գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Սա աբսուրդ է։ Ի՞նչ քաղաքական գործունեություն եկեղեցում»։

Նա ընդգծեց, որ գործող իշխանությունը բազմիցս օգտագործել է պետական և քաղաքական դիրքը ընդդիմադիրներին ճնշելու համար, որը որևէ կապ չունի իրենց նշած ժողովրդավարության հետ, իսկ մինչ այդ միջազգային կառույցները լռում են.

«Եթե նախկին իշխանության օրոք նման բաներ տեղի ունենային, Եվրոպայի խորհուրդը անմիջապես կարձագանքեր, իսկ միջազգային մարմինները կփակեին իրենց շնչառական ապարատները Հայաստանի նկատմամբ, իրենց հետույքները կպատռեին»,- հավելեց Զոհրաբյանը:

ԱԺ նախկին պատգամավորը խոսեց նաև, որ իշխանության պահվածքը շարունակում է ստեղծել վախ և անորոշություն հասարակության մեջ, ինչի հետ համընթաց միջազգային կառույցները շարունակում են լռել: «Մենք այսօր կանգնած ենք իրավիճակի առաջ, երբ պետությունը չի ապահովում քաղաքացիների պաշտպանությունը քաղաքական և սոցիալական իրավունքների իրականացման հարցում»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 30-ին, շնորհակալություն է հայտնել իր բոլոր կուսակցական ընկերներիս՝ իրեն կրկին ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան