Ներքին 5 տարի առաջ - 13:03 26-09-2021

Երևանում սպանություն է տեղի ունեցել․ կասկածյալը ձերբակալված է

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գլաստյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա: Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերում են տղամարդու դի:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին եւ հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:

Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․ Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները կասկածյալին բերման էին ենթարկում, նա հավանաբար գինովցած էր, քանի որ հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանների հասցեին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Յուրի Մ.-ն ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց