Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:43 22-09-2021

Lay՜s չիպսեր արտադրողը զգուշացրել է մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

Ռուսաստանում Lay's չիպսերի խոշորագույն արտադրող PepsiCo ընկերությունը նախազգուշացրել է մատակարարումների սպասվող խափանումների մասին: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ ընկերության պաշտոնական նամակին հղումով:

Պարբերականի տվյալներով, սեպտեմբերին և հոկտեմբերին չիպսերի մատակարարման հետ կապված խնդիրները կարող են սկսվել շուկայում կարտոֆիլի անբավարարության պատճառով: Դա պայմանավորված է նրանով, որ շատ շոգ ամառը և աշնան սկզբից տեղացող երկարատև անձրևները թույլ չեն տալիս դաշտերում ժամանակին կատարել կարտոֆիլի բերքահավաքը:

«Իրավիճակը կկարգավորվի, երբ մենք սկսենք օգտագործել մեր պահեստներում պահվող հումքը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Արտադրողը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին չիպսերի և այլ նախուտեստների սպառումը զգալիորեն աճել է, և այս միտումը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան