-

ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում

Ներքին 3 տարի առաջ - 12:22 22-09-2021

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՕԱՀՈւ ՀՆՈւԿ) կազմի մեջ մտնող հակաթմրանյութային ծառայությունների, ներքին գործերի եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Զորավարժությունը կանցկացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների համատեղ պատրաստման 2021թ. պլանին համապատասխան,- ասել է մամուլի քարտուղարը։ Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների եւ Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության միավորված խմբերը կփորձարկեն ուսումնամարզական եւ կիրառական առաջադրանքներ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում։ Միաժամանակ տեղի կունենա հրամանտարաշտաբային մարզում ՀԱՊԿ ՕԱՀՈւ ՀՆՈւԿ Օպերատիվ շտաբի օպերատիվ կազմի հետ՝ հատուկ գործողության անցկացման պլանավոման եւ անցկացման ուղղությամբ»։ Ուսումնական առաջադրանքների լուծման գործընթացում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերի ծառայողները Հայաստանի Զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կփոխգործակցեն, ձեռք կբերեն փորձ եւ հատուկ գործողությանը մասնակցելու հմտություններ մարտականին առավելագույն մոտեցված պայմաններում։

«Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից տակտիկական հրաձգության մրցումներ, կիրականացվեն գործողություններ հատուկ նշանակության ուժերի միավորված օպերատիվ-մարտական խմբերի գործողություններ ըստ նշանակության խնդիրներ լուծելու համար»,- ավելացրել է Վլադիմիր Զայնետդինովը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր