Ներքին 4 տարի առաջ - 23:08 20-09-2021

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Ժենյա Ավետիսյանի և Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին: 1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով մի քանի տասնյակից ավելի ներկայացումներում, նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում՝ տիկին Ավետիսյանն իր կերտած դերերով կմնա որպես հայ թատրոնի ու կինոյի բացառիկ ներկայացուցիչ:

Մեծ սեր և ժողովրդականություն են վայելում «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Ժայռը», «Մարդն օլիմպոսից» և մյուս ֆիլմերը, որոնցում հանդես է եկել տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասանուհին, ով իր ողջ գործունեության ընթացքում սիրված է եղել մեր ժողովրդի կողմից: Կիսում եմ մեծանուն դերասանուհու ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ հեռագրում մասնավորապես նշված է. «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները: Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան