Արտաքին 5 տարի առաջ - 15:47 18-09-2021

Հայտնի է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման պատճառը

Science ամսագիրը հրապարակել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վերաբերյալ նյութ: Տեխասի համալսարանի գիտնականները հայտնել են իրենց եզրակացությունները, որոնց հանգել են նոր հետազոտության շնորհիվ: Պարզվում է, որ այս վտանգավոր հիվանդության առաջացման վրա ազդում են բորբոքային պրոցեսները:

Բանն այն է, որ ենթաստամոքսային գեղձի բջիջները կարող են ինքնակառուցվել, եթե դրանք մշտապես ենթարկվում են բորբոքային գործընթացի ներգործությանը: Սա օգնում է օրգանին փրկվել պանկրեատիտից: Այնուամենայնիվ, դրա հակառակ կողմը կարող է լինել չարորակ ուռուցքի ձևավորումը:

Առողջ մարդու օրգանիզմում գտնվում է KRAS անվանումով պրոտոօնկոգենը: Երբ բորբոքում է տեղի ունենում, այն մուտացիայի է ենթարկվում և սահմանափակում հյուսվածքների վնասումը: Եվ երբ բորբոքումն ավարտվում է, հյուսվածքները երկար ժամանակ պահպանում են իրենց պաշտպանիչ վարքը: Գիտնականներն այն անվանում են «էպիթելային հիշողություն»: Հենց սա էլ ակտիվացնում է բջիջների զարգացման ուղիները՝ նման քաղցկեղի զարգացման:

Ըստ այդմ, որքան հաճախ են մարդու օրգանիզմում տեղի ունենում բորբոքային պրոցեսներ, այնքան ավելի շատ են հանդիպում «էպիթելային հիշողության» դրվագներ: Առաջացած մուտացիաները կարող են ի վերջո հանգեցնել քաղցկեղի զարգացման:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում