Արտաքին 5 տարի առաջ - 10:03 18-09-2021

Bloomberg-ն անվանել է աշխարհի ամենաաղքատացած հարուստին

Bloomberg գործակալությունն անվանել է աշխարհի ամենաաղքատացած հարուստ մարդուն: Դա չինացի Քոլին Հուանն է՝ Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիրը: Միլիարդատերը մեկ տարում կորցրել է ավելի քան 27 միլիարդ դոլար: Նրա ընկերությունը ճնշումների է ենթարկվել Չինաստանի իշխանությունների կողմից: Հուանը միլիարդներ կորցրած վեց հարուստ չինացիներից մեկն է:

Pinduoduo-ի բաժնետոմսերն այս տարի էժանացել են 44%-ով, Alibaba-ինը՝ 33%-ով, իսկ Tencent-ինը՝ 19%-ով: Դա տեղի է ունեցել ՉԺՀ նախագահի մտցրած «ընդհանուր բարեկեցության» քաղաքականության հետևանքով: Երկրի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել մասնավոր ընկերությունների վրա՝ երկրի բնակչության բարեկեցության մակարդակի ճեղքվածքը նվազեցնելու համար:

Pinduoduo-ն, ի թիվս այլոց, ստիպված էր շահույթի մի մասը նվիրաբերել բարեգործությանը: Անցած տարի Հուանը և ընկերության հիմնադիր թիմն այդ նպատակով տրամադրել է ընկերության 2.4 միլիարդ դոլարի բաժնետոմսեր: Այս տարվա օգոստոսին Pinduoduo-ն հայտարարել է, որ շահույթից 1.5 մլրդ դոլար կհատկացնի Չինաստանում գյուղատնտեսության զարգացմանը:

Քոլին Հուանը ընկերությունը հիմնել է 6 տարի առաջ և շուտով էլեկտրոնային առևտրի հսկա դարձել: Ընկերության շուկայական արժեքը հասել է 178 միլիարդ դոլարի, այնուհետև նվազել մինչև 125 միլիարդ: Հուանը 2020թ.-ին լքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ այս տարվա մարտին նաև տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը