Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:39 24-03-2022

Սերբիայի նախագահը աշխարհի համար խնդիր է անվանել գազի դիմաց ռուբլով վճարելը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու Ռուսաստանի որոշումը խնդիր է անվանել աշխարհի համար։ Այս մասին նա ասել է RTV Pink ալիքին տված հարցազրույցում։
Սերբիայի ղեկավարը ևս մեկ մտահոգիչ խնդիր է անվանել Եվրոպայում նավթի և գազի գների բարձրացումը։
«Ոմանք կարծում են, որ սա հանճարեղ աշխարհաքաղաքական խաղ է՝ նավթադոլարին (ռուբլով), յուանի հետ միասին, հակադրվելը: Գերմանացիներն արդեն ասել են, որ դա պայմանագրի խզման պատճառ է։ Ես վստահ չեմ դրանում, այս ամենը մեզ նորանոր խնդիրներ է բերում»,- իր կարծիքն է հայտնել Վուչիչը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ հարևան Հունգարիան, որը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկում, չի կարողանա գազի դիմաց ռուբլով վճարել։ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի բազմաթիվ փոքր երկրներ, որոնք սեփական գազ ու նավթ չունեն, ամբողջովին կախված են ներմուծումից, և նրանց մեծ մասի համար Մոսկվայի որոշումը «անտանելի կլինի»։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանից Եվրոպա և ԱՄՆ բնական գազի մատակարարումը և այլ արտահանումները առաջիկայում կիրականացվեն ռուբլով։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել