Արտաքին 4 տարի առաջ - 14:19 17-09-2021

«Հըզբոլլահ»-ը կազմակերպել է իրանական վառելիքի մատակարարում ճգնաժամից տուժած Լիբանան

Իրանական դիզվառելիքով ավտոցիստեռնները հինգշաբթի վաղ առավոտյան հատել են Սիրիայից Լիբանան սահմանը: Մատակարարումը կազմակերպել է «Հըզբոլլահ» զինյալ խմբավորումը՝ ճգնաժամից տուժած երկրում վառելիքի սուր պակասը մեղմելու համար:

Այս մատակարարումը խախտում է Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այն բանից հետո, երբ երեք տարի առաջ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային գործարքից:

Այն ներկայացվեց որպես «Հըզբոլլահի» հաղթանակ, որը միջամտեց, որպեսզի վառելիք մատակարարի իր հովանավորից՝ Իրանից, այն դեպքում, երբ անբավարար դրամական միջոցներ ունեցող կառավարությունը ամիսներ շարունակ պայքարում էր վառելիքի անբավարարության դեմ:

«Սա շատ մեծ և մեծագույն գործ է մեզ համար, քանի որ մենք ճեղքեցինք Ամերիկայի և արտասահմանյան երկրների պաշարումը: ...Մենք աշխատում ենք Աստծու և մեր մեծագույն մայրիկի՝ Իրանի օգնությամբ»,- ասել է «Հըզբոլլահի» կողմնակից Նաբիհա Իդրիսը, ով մյուս հավաքվածների հետ եկել էր դիմավորու արևելյան Ալ-Այն քաղաքով անցնող տանկերների շարասյունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից