Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 17:22 14-09-2021

Պաշտոնական Երևանը կամ քնած է կամ չի հասկանում, թե ինչ է կատարվում. քաղաքագետ

Քարոզչական գովազդային վահանակները որոշակի քաղաքականության հետևանք են, և այստեղ պատահականության մասին խոսք անգամ լինել չի կարող. դա որոշակի նպատակներ հետապնդող կոնկրետ քաղաքականություն է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայ-ռուսական բարեկամության թեմայով տեղադրված մեծ պաստառներին:

«Ակնհայտ է, որ այդ պաստառների ետևում կանգնած է Ռուսաստանը, և նմանատիպ կարգախոսներով փորձում են հայության որոշակի շերտերի մոտ հիշողություններ արթնացնել ու Ռուսաստանի՝ մեծ եղբոր կարգավիճակը բարձրացնել»,-փաստեց քաղաքագետը:

Նրա խոսքով, երբ որոշ քաղաքական շրջանակներ պլանավորում են նմանատիպ քաղաքականություն իրականացնել, այդ ժամանակ գտնվում են նաև համապատասխան առիթներ, ձևեր ու շրջանակներ՝ կուսակցությունների, պաստառների և ՏԻՄ ընտրությունների տեսքով:

«Բուն հարցն այսպես է հնչում. ի՞նչ քաղաքականություն է Ռուսաստանը վարում, որի հետևանքն են նաև այս պաստառներն ու կարգախոսները»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառանալով միութենական պետության գաղափարին՝ Սարո Սարոյանը նշեց, որ միութենական պետություն ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք Ռուսաստան-Բելառուս միությունը:

«Այս երևույթին ինչ անուն էլ տանք, էական չէ, այստեղ կարևորը Ռուսաստանի ծավալապաշտությունն է, որն իր մեջ ընդգրկում է նաև Հարավային Կովկասը»,-փաստեց քաղաքագետը:

Նա նաև արձանագրեց հարաբերությունների և փոխհամագործակցության այն որակը, որն այս պահին առկա է ռուս-թուրքական հարբերություններում:

«Այս տեսանկյունից Հայաստանը, կառչած մնալով ռուսական քաղաքական ուղեծրից, դառնում է թիրախ, որին Ռուսաստանը կարող է օգտագործել ցանկացած տեսակի ծրագիր կյանքի կոչելու համար»,-ասաց Սարո Սարոյանը:

Քարոզչական պաստառներից զատ՝ քաղաքագետը հիշեցրեց նաև Սյունիքի մարզ ժամանած ռուս ուսուցիչների մասին, որոնք գյուղերում կամավոր դասավանդելու են ռուսերեն:

«Սա փաստում է այն մասին, որ Ռուսաստանը որոշակի քաղաքականություն է իրականացնում Սյունիքի մարզում, որն ունի իր հստակ դրսևորումները»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ նպատակ է դրված Սյունիքի մարզ ուղարկելու նաև ՏՏ ոլորտի մասնագետներ, հոգեբաններ և մարդասիրական օգնության ներքո ռուսական ազդեցություն տարածել:

Ըստ քաղաքագետի՝ պաստառների ի հայտ գալն այս ամենի տրամաբանական շարունակություն էր, բայց ոչ վերջին դրսևորումը. որոշ ժամանակ անց նոր դրսևորումներ կլինեն, որոնցով Ռուսաստանն իր ռազմական, տնտեսական և հումանիտար ներկայությունն է ապահովելու Սյունիքում:

«Սա իհարկե մտահոգիչ է, և պաշտոնական Երևանը կամ քնած է կամ չի հասկանում, թե ինչ է կատարվում երկրի շուրջ և նրա ներսում, մենք հերթական անգամ տեսնում ենք մեր ինքնիշխանության անկման դրսևորումներ, որոնք կարող են ապագայում շատ ավելի ցավալի հետևանքներ ունենալ»,-ասաց Սարո Սարոյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ