Ներքին 5 ամիս առաջ - 15:11 06-05-2026

Հասկանում եմ՝ չեք սիրում Երևանը, բայց շենքի ճակատային ճարտարապետությունն ամբողջությամբ խեղելու իմաստը ո՞րն է. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լա՛վ, հասկանում եմ՝ չեք սիրում Երևանը, լա՛վ, պարզ ա՝ չեք հարգում մեր պետությունը, լա՛վ, ենթադրում եմ՝ չեք ճանաչում Գևորգ Թամանյանին ու չգիտեք նրա ավանդը մեր քաղաքում, լա՛վ, տեսանելի է՝ չունեք գեղագիտական ճաշակ, լա՛վ, վեջներդ չի, որ արդեն քանի տարի ա Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք ու տուժում են մնացած բիզնեսները, էլ չասեմ՝ հետիոտները, լա՛վ, օգտվում եք այսօրվա քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմից ու կոռուպցիոն դրսևորումներից: Եվ կարելի ա էս շարքը շարունակել:

Բայց, դուք կամ որևէ մեկը կարող ա բացատրել իմաստը ո՞րն է համաչափ, սիրուն հեղինակային, Թամանյանական մուտքը վերացնելը, շենքի ճակատային ճարտարապետությունը ամբողջությամբ խեղելը, ու փոխարենը՝ անհասկանալի, անբովանդակ, «գեղցի» մուտք սարքելը:

Որքան էլ՝ շենքը սեփական է ու կարող եք այն տնօրինել, կարող եք մոլորեցնել քաղաքային իշխանություններին, կարող եք չհավանել շենքը կամ շենքի ֆասադը, բայց քաղաքի, փողոցի ճարտարապետությունը, ինքնություն, երևանցիների հիշողությունը չհարգել չեք կարող»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին