Ներքին 5 տարի առաջ - 12:11 14-09-2021

Իմ հարաբերությունները շատերի հետ հարթ չի եղել. Գագիկ Ջհանգիրյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ 2015 թ. Նիկոլ Փաշինյանի և նրա միջև տեղի ունեցած մի խոսակցություն. «Երբ Փաշինյանը ներկայացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթրակելու որոշման նախագիծ, դուք այն որակեցիք անգրագիտություն: Դրան ի պատասխան՝ Փաշինյանը ձեզ մեղադրեց իշխանություններին ծառայելու մեջ, որակեց հաճախորդ և դա որակեց որպես ձեր մեծ ցանկություն դառնալու գլխավոր դատախազ, որը սակայն փշրվել է: Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն սկսվեց ձեր և Փաշինյանի մեջ: Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան»,- հարցրեց Խամոյանը:

Գագիկ Ջհանգիրյանը նախ արձագանքեց՝ նշելով, որ մի կարևոր բառ է բաց թողել պատգամավորը՝ անգրագիտություն բառից առաջ արտաբերել է «իրավաբանական անգրագիտություն», ինչը փոխում է իմաստը. Փաշինյանն իրավաբան չէր, իսկ թե ով էր գրել ու տվել այդ որոշումը, դա այլ խնդիր է:

«Ինձ այդ պաշտոնում առաջադրել է նախորդ գումարման ԱԺ մեծամասնությունը, այն ժամանակվա երկու ընդդիմադիր խմբակցությանների՝ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի ղեկավարների հետ հանդիպել եմ, որոնք ինձ խոստացել էին, որ իրենք էլ են ինձ քվեարկելու: Այնուհետև, չգիտեմ՝ ում արգելքներից հետո վերջիններս քվեարկությունից առաջ լքեցին դահլիճը, բայց մեծամասնության ձայները բավարար էին, և ես ընտրվել եմ: Ես որևէ մեկի հետ չեմ համագործակցում: Ըստ մեր Սահմանադրության՝ դատական իշխանությունն անկախ է թե՛ գործադրից, թե՛ օրենսդրից»:


Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի