Ավելին 5 տարի առաջ - 12:13 14-09-2021

Բժիշկներն անվանել են անսովոր ախտանիշը, որը վկայում է սրտի խնդիրների մասին

Mayo Clinic բժշկական հաստատության փորձագետները բարձրաձայնել են մի քանի ոչ ակնհայտ ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել սրտի հիվանդության զարգացման մասին: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Express թերթը:

Բժիշկների խոսքով՝ նման ախտանիշներ են վերջույթների թուլությունն ու թմրությունը, քանի որ դրանք կարող են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի նշան լինել:

«Ձեռքերի կամ ոտքերի հանկարծակի թմրությունը և թուլությունը կարող են լինել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի ցուցիչ, որը նպաստում է սրտային հիվանդությունների զարգացմանը… Բացի դրանից՝ կցկտուր խոսքը, մեկ աչքի տեսողության ժամանակավոր կորուստը կամ դեմքի մկանների հետ կապված խնդիրները կարող են վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին», - ասում են բժիշկները:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից