Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, մահացել է 7 մարդ
copy image url

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Ներքին 3 տարի առաջ - 13:06 12-09-2021

Հայաստանում սեպտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248.850 դեպք, որոնցից 232 528-ն առողջացման, 5002-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10.146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.612.671 թեստավորում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սեպտեմբերի 11-ին կատարվել է 5227 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453, առողջացման՝ 487, մահվան՝ 7 նոր դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:

Ամենից շատ դիտված