Ներքին 5 տարի առաջ - 23:18 11-09-2021

Արարատի նախկին մարզպետը կմասնակցի ընտրություններին. ի՞նչ է տեղի ունենում

Oragir.news-ի տեղեկություններվ՝ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է օրեր առաջ հրաժարական տվել Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։

Չնայած այն խոսակցություններին, թե իբր դա կապված էր օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածվող՝ Տիգրանաշենի հանձնման փաստաթղթի հետ՝ մարզպետն իր ֆեյսբուքյան էջում դա հերքել էր, իսկ նրա պատգամավոր որդին՝ Սեդրակ Թևոնյանը, լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու է հայրը հրաժարական ներկայացրել, պատճառաբանել է հոր արդեն բարձր տարիքը։

Բանն այն է, որ նա ամիսներ առաջ էր նշանակվել մարզպետ, սակայն հրաժարականից հետո կրկին մասնակցելու է Արարատ քաղաքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին։ Ինչպես գիտենք, առաջիկայում Արարատ համայնքում տեղի է ունենալու համայնքի խոշորացում, որի մեջ, ըստ մեր տեղեկությունների, լինելու է նաև Ավշար համայնքը, որը տարիներ շարունակ եղել է Արայիկ Գրիգորյանի վերահսկողության տակ (Ավշարի Արայիկ), ու փաստորեն իշխանությունը մտադիր է նրանց ձեռքից վերցնել այն, քանի որ պետք է իրենց թեկնածուին առաջադրի։ Այդ պատճառով էլ ենթադրելի է, թե ինչ «պատրվակով» է ցանկալի արդյունքի հասնելու համար հրաժարական ներկայացրել Ռազմիկ Թևոնյանը։

Ամեն դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպիսի արդյունք կունենան Արարատի մարզում ՏԻՄ ընտրությունները, սակայն տրամաբանական է, որ պետք է Թևոնյանն ամեն գնով Գրիգորյանից շատ ձայն հավաքի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը