Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:30 13-11-2024

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

«Գյումրիում կառավարման ճգնաժամ է առաջացել, և դրա միակ հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են». սա Գյումրիի գործող ավագանու խմբակցությունների ղեկավարների գնահատականն է Գյումրիում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

ՏԻՄ արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցություններ կան, բայց հստակ ժամանակահատված չկա։

ՏԻՄ արտահերթ ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակ է, բայց շրջանառվում են անուններ, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին։

Oragir.News-ը ներկայացնում է, թե ովքեր են պատրաստվում Գյումրիի քաղաքապետ դառնալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն թեկնածուն` Կարեն Սարուխանյան։

«Ապրելու երկիր» խմբակցություն թեկնածուն` Կարեն Մալխասյան։

«Հանրապետություն» կուսակցություն թեկնածուն` Կարեն Պետրոսյան։

«ԴՕԿ» կուսակցությունը, բայց դեռևս թեկնածուի անունը հայտնի չէ, չնայած, որ օրերս «ԴՕԿ» կուսակցության ղեկավարը գյումրեցիների հետ տեսակապով տվել էր որոշ պարզաբանումներ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ շրջանառվող լուրերի` «Կոմունիստների» կուսակցության ցուցակով։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է եղել 1999-2012 թվականներին։

ՀՀԿ և ՀՅԴ կուսակցություններից դեռևս չեն արձանագանքել իրենց մասնակցության վերաբերյալ հարցերին։

Նշենք նաև, որ այս շրջանառվող անուններից միայն «ՔՊ»-ն ու «Ապրելու երկիր» խմբակցություններն են հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան