Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:25 26-03-2026

Ազգերը, որոնք ծաղրում են իրենց երազանքը, ապագա չեն ունենում. նրանք անգամ ներկա չեն ունենում. Արա Պապյան

Պատմաբան Արա Պապյանը գրել է.

«Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»
(Լեշանա հաբա բ’Երուշալայիմ, եբրայերեն՝ לשנה הבאה בירושלים)
Սա հրեական ազգային հիշողության և վերադարձի գաղափարի ամենահայտնի արտահայտությունն է, որը դարեր շարունակ կրկնել են աշխարհասփյուռ հրեաները՝ որպես անսակարկ երազանք, որպես հույս, որպես ազգային վերածննդի և հայրենիք վերադարձի հանկերգ։

Հատկանշական է, որ ոչ մի հրեա գրեթե երկու հազար տարվա մեջ երբեք չի ծաղրել այս գաղափարը, չի ծանակել այն, մինչևիսկ այն ժամանակ, երբ խեղճ էին, հալածյալ ու ցրված աշխարհով մեկ։ Ոչ ոք չի ասել՝ «բա ինչո՞ւ չեք գնում Շուշի, հի-հի», ու ատամները չի բացել։ Ոչ ոք չի ասել՝ «Ու՞մ երեխեքի հաշվին եք Երուսաղեմ վերադառնալու»։

Որովհետև նրանք հասկանում էին մի պարզ ճշմարտություն՝
ազգերը, որոնք ծաղրում են իրենց երազանքը, ապագա չեն ունենում։ Նրանք անգամ ներկա չեն ունենում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան