Արտաքին 4 տարի առաջ - 18:35 11-09-2021

Լոնդոնի կենտրոնում մերկ տղամարդիկ հարձակվել են անցորդների վրա

Լոնդոնի կենտրոնում երկու մերկ տղամարդ մի շարք հարձակումներ են գործել անցորդների վրա: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը:

Սկզբում չարամիտները հարձակվել են հեծանվորդի վրա: Նա կանգ է առել լուսացույցի մոտ, երբ մետրոյից դուրս է եկել մերկ զույգը, և տղամարդկանցից մեկը պարզապես վազել է և ոտքով հարվածել նրան՝ տապալելով գետնին: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի կայարանում: Այնտեղից դուրս են եկել երկու տղամարդ, մեկը ՝ ամբողջովին մերկ, իսկ մյուսը՝ վարտիքով: Նրանք անցել են հետիոտնային անցումով, որտեղ կանգ է առել հեծանվորդը՝ սպասելով մինչև լուսացույցը գույնը փոխի: Մերկ տղամարդկանցից մեկն անսպասելիորեն և ամբողջ ուժով ոտքով հարվածել է հեծանվորդին: Նա ընկել է ասֆալտին, իսկ չարամիտները փախչել են:

Իրավապահները ձերբակալել են օրինախախտներին: Պարզվել է, որ մերկ տղամարդիկ մի շարք հարձակումներ են գործել անցորդների վրա: Բացի հեծանվորդից, նրանք փողոցում ծեծել են մեկ այլ տղամարդու:

«32 և 26 տարեկան կասկածյալները հայտնաբերվել են և կալանավորվել: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել Հոգեկան առողջության մասին օրենքի 3-րդ մասի համաձայն, հետո նրանց կրկին վերադարձրել են կալանքի տակ: Այնուհետև նրանց բաց են թողել հետաքննության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից