Հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք, մահացել է 16 մարդ
copy image url

Հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Ներքին 3 տարի առաջ - 10:53 11-09-2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 731-ով և դարձել 248.397: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10.188 մարդ (+77), կատարվել է 1.607.444 թեստավորում (+6.511), առողջացել են վարակվածներից 232.041-ը (+635 ): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4.995 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3–ով և դարձել 1.173։

Ամենից շատ դիտված