Ուղիղ եթեր
Միութենական պետության տարածքում կչեղարկվի ռոումինգը
copy image url

Միութենական պետության տարածքում կչեղարկվի ռոումինգը

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 10-09-2021

Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են վերացնել ռոումինգը Միութենական պետության տարածքում. այս մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա բելառուս գործընկեր Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարությունը:

Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության շրջանակներում երկու երկրների ինտեգրման, հրատապ քաղաքական իրադարձությունների և տնտեսական համագործակցության հարցեր: Կողմերը համաձայնեցրել են բոլոր 28 ծրագրերը:

Մասնավորապես, Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են ազգային վճարային քարտերի համակարգերի ինտեգրման շուրջ և համագործակցելու են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման հարցում: