Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:27 09-09-2021

Մարդը հայրենիք է ծախել՝ հիմա էլ տոնակատարություն է անում. Գառնիկ Իսագուլյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկախության տոնակատարության վերաբերյալ երեկվա ելույթին, նշեց, որ իրեն այդքան էլ դուր չի գալիս այդ գունագեղ տոնակատարության գաղափարը:

«Նիկոլն ուզում է ցույց տալ, որ ինքը թքած ունի ամեն ինչի վրա, նա ստեղծել է այնպիսի մի իրավիճակ, որ բոլորին փորձում է վախի մթնոլորտում պահի: Ինձ համար տարօրինակ է ներկայիս հայի մտածելակերպը, ես չեմ կարողանում հասկանալ նրանց: Նիկոլը հայրենիքը ծախեց, հիմա էլ ուզում է գունագեղ ելույթ ունենալ հրապարակում: Մի մոռացեք, թե ինչ տեղի ունեցավ անցած տարվա գունագեղ ելույթից 5 օր հետո: Նիկոլն իր ելույթից 5 օր հետո Հայաստանի պետականությունը հանձնեց թուրքին, այնպես որ Նիկոլի ելույթներից լավ բան սպասել չի կարելի, ով գիտի հիմա էլ Սյունիքն է ուզում հանձնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները

Ձեզ գուցե հետաքրքրի