Սպորտ 4 տարի առաջ - 20:29 07-09-2021

Տղաները գիտակցում են խաղի կարևորությունը․ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի՝ Լիխտենշտեյնի հետ Երևանում կայանալիք խաղից առաջ հեռավար պատասխանել է հայ լրագրողների հարցերին․

Անդրե Կալիզիրի՝ Գերմանիայի հետ խաղում բացակայության մասին

«Մենք գիտենք, որ Կալիզիրը պետք է խաղա Լիխտենշտեյնի դեմ, դրա համար մեզ պետք էր, որ հոգնած չլինի, այդ իսկ պատճառով նրան հանգստանալու հնարավորություն տվեցինք»։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ օրերս անցկացրած հանդիպման մասին

«Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա, անցյալի խաղերի մասին կմտածենք ու հետևություն կանենք»։

Գերմանիայի հավաքականից կրած պարտության մասին

«Իհարկե շատ ցավալի պարտություն կրեցինք։ Ցանկացած պարտություն ցավալի է։ Սակայն մենք գիտակցում ենք, որ վաղը խաղալու ենք մեր մարզադաշտում, մեր երկրպագուների աջակցությամբ, և սա լավագույն մոտիվացիան է»։

Գերմանիայից կրած պարտության հոգեբանական հետևանքների և այն մասին, թե ինչ զրույց է ունեցել թիմի հետ

«Մեր թիմը շատ մեծ ցանկություն ունի վաղը խաղադաշտ դուրս գալ և խաղալ։ Սա այն խաղերից է, երբ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա։ Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է այն երեք միավորը, որի համար պայքարելու ենք վաղը։ Մենք ունենք մեկ առավելություն՝ խաղալու ենք մեր մարզադաշտում»։

Լիխտենշտեյնի հավաքականի մասին

«Անկասկած մեզ շատ բարդ խաղ է սպասվում։ Շատ դժվար։ Սա այն թիմն է, որը կամաց-կամաց առաջընթաց է գրանցում։ Պետք է վստահենք մեր ուժերին, լինենք համբերատար և ցուցադրենք մեր խաղը»։

Սպասվելիք լեփ-լեցուն տրիբունաների մասին

«Սա շատ ուրախալի է։ Բնականաբար ոչ միայն 11 ֆուտբոլիստ է լինելու խաղադաշտում, այլև 13 կամ 14 հազար։ Սա ամենալավ ուժը կլինի մեզ համար։ Մենք` բոլորս, մասնակցելու ենք խաղին»։

Հիշեցնենք՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից