Սպորտ 5 տարի առաջ - 12:51 05-09-2021

Մահացել է Յուվենտուսի 17-ամյա ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» պատանեկան թիմերից մեկի անդամ Բրայան Դոդիենը մահացել է 17 տարեկան հասականում: Ֆուտբոլիստն ավելի քան 5 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ:

«Դոդիենի կորստի ծանր վիշտը «Յուվենտուսը» կիսում է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների հետ»,-ասված է թուրինյան ակումբի հայտարարության մեջ: Դոդիենի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 12 տարեկան հասակում: «Յուվեի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան այդ ժամանակ դառնալով գոլի հեղինակ, ցույց տվեց մարզաշապիկը, որի վրա գրված էր.

«Բրայան, ես քեզ հետ եմ»:

3 տարի անց Դոդիենը վերադարձավ մեծ ֆուտբոլ: Այդ ժամանակ Պոգբան իր մարզաշապիկը նվիրեց երիտասարդ տղային:

Հունիսին մահացել է «Պարմայի» նախկին ֆուտբոլիստ Ջուզեպպե Պերինոն: Նա մահացել է մի խաղի ժամանակ, որը նվիրված է եղել իր եղբոր հիշատակին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով