Հրաձգություն՝ իտալական Տրիեստ քաղաքում. տուժել է առնվազն 8 մարդ
copy image url

Հրաձգություն՝ իտալական Տրիեստ քաղաքում. տուժել է առնվազն 8 մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 16:11 04-09-2021

Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Տրիեստ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն ութ մարդ ստացել է հրազենային վիրավորում: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Նախնական տվյալներով, ձերբակալվել է երկու կասկածյալ: Բացի դրանից, ոստիկանության աշխատակիցները շրջափակել են տարածքը, որտեղ տեղի է ունեցել զինված կոնֆլիկտը:

Այժմ շարունակվում են քննչական գործողությունները, պարզվում է բարերից մեկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության պատճառը: Մեկ տուժածի վիճակը ծանր է:

Ենթադրաբար, հրաձգությունը եղել է էթնիկական տարբեր պատկանելության երկու խմբերի միջև վեճի հետևանք: