Ներքին 5 տարի առաջ - 16:37 03-09-2021

Ինչպե՞ս խուսափել պարտքերից. մաստեր կլաս Վահան Քերոբյանից

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց որոշեց «սեփական փորձով» կիսվել քաղաքացիներից մեկի հետ: Քաղաքացին փորձում էր նախարարից ճշտել, թե ինչպես կարող է խուսափել վարկային պարտավորությունները կատարելուց, նախարարն էլ, իրենց հատուկ անվրդով տոնով պատասխանեց, որ միշտ էլ կարելի է սնանկանալ: Ամեն ինչ այնքան խնդրահարույց չէր լինի ու կարելի էր որակել լեզվի սայթաքում, եթե ասողը Վահան Քերոբյանը չլիներ: Բանն այն է, որ Վահան Քերոբյանը ժամանակին ղեկավարում էր «Սթար» սուպերմարկետների ցանցը: Ներկայիս նախարարի կառավարման արդյունքում սուպերմարկետը մեծ պարտքեր էր կուտակել, արդյունքում սնանկ ճանաչվեց ու փակվեց: Դա միլիոնավոր դրամների վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը:

Այստեղ ուշագրավ է, որ գործի քննության ժամանակ անհասկանալի պայմաններում անհետացան այդ կազմակերպության հաշվապահական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերը: Արդյունքում ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

Դա, սակայն, պարտքեր կուտակելու, սնանկացման ճանապարհով բիզնես փակելու ու այդ եղանակով պարտքերից խուսափելու Վահան Քերոբյանի միակ փորձը չէ:

Menu.am սննդի առաքման ցանցը նույնպես հասցրել է հսկայական պարտքեր կուտակել: Մասնավորապես, Menu-ի վրաստանյան մասնաճյուղը՝ Menu.ge-ն, դարձյալ խոշոր պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը։

Այնպես որ, եթե ուզում եք մինչև ականջները խրվել պարտքերի մեջ ու հետո ջրից չոր դուրս գալ՝ առանց մի կոպեկ անգամ վճարելու, անսացեք Վահան Քերոբյանի խորհրդին: Ինչ-ինչ, բայց սնանկացումից ու պարտքերից խուսափելուց նա շատ լավ է գլուխ հանում:

<iframe width="1038" height="584" src="https://www.youtube.com/embed/2FVUcxMcb4c" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է