Ներքին 4 տարի առաջ - 11:57 03-09-2021

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակին հետևել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին

ԵՊՀ աշխատակից Կարեն Հեիքմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՊՀ-ում սկսվեց հետապնդումը: Ուրեմն, բուհի ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հ.Հ.-ն, կատարող, միաժամանակ քարտուղարուհի Ղազարյան Լուսինեի հետ միասին հետևում են իրենց համար անցանկալի անձանց: Վերջիններիս հետաքրքրության շրջանակում են իմ՝ ԵՊՀ մուտքի և ելքի ժամերը: Ի՞նչ ձևաչափով է տանդեմն իրականացնում անցանկալի անձանց հետևելու գործընթացը՝ անհայտ է: Պարզ չէ նաև, թե ինչ է նշանակում մուտք ԵՊՀ և ելք ԵՊՀ-ից: Պարզ է միայն, որ ԵՊՀ-ն մտնում է իր համար խայտառակ և ամոթալի ժամանակահատված:

Նախ, նշեմ, որ Հ.Հ.-ի «հանձնարարագրերում» բերված տեղեկություններն իրական չեն (սխալ են): Օրինակ՝ այսօր, ես ավտոմեքենաս հատուկ կայանել եմ ԵՊՀ-ի տարածքից դուրս, իսկ շենք եմ մտել այլ ճանապարհով (մտածում եմ, որ հենց այս պահին Հ.Հ.-ն անչափ երջանիկ է՝ կարծում է, որ ես աշխատանքի չեմ եկել): Դրանից բացի՝ հարցական է Հ.Հ.-Ղազարյան Լուսինե տանդեմի «հետևելու» օպերացիան՝ իրավաչափության տեսանկյունից: Արդյո՞ք վերջիններս նման լիազորություն ունեն, ո՞ր օրենքով կամ ո՞ր իրավական ակտով է դա հիմնավորվում: Այդ հարցերի պատասխանը Հ.Հ-ն անպայման կտա:

Այժմ մի պատմություն պատմեմ (Հ.Հ-ի մասին պատմությունները շատ են):

2014 թ. հուլիսի 15-ին Երևանի ժամանակով ժամը 16.44-ին, ես Հ.Հ-ին խնդրեցի պարզել, թե որ խաղատուն է այցելում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նույն օրը՝ Երևանի ժամանակով ժամը 18.05-ին, Հ.Հ.-ն ինձ տեղեկացրեց, որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը լինում է «Շանգրիլա» խաղատանը (սքրինշոտը պարունակում է անձնական տվյալներ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կհրապարակեմ):

Դա 2014 թ. հուլիսն էր: Նախկիններն էին: Հ.Հ.-ն սովորական նախկին էր և Ղազարյան Լուսինեի հետ տանդեմի մեջ չէր:

Սակայն, դեռևս 2014 թ. նա զբաղված էր «հետևելով»:

Ինչևէ: Այժմ Հ.Հ.-ն տարերքի մեջ է: Ընդ որում, վերջինիս՝ ինձ «հետևելու» հաճախականությունն ուղիղ համեմատական է իմ կողմից Hraparak.am կայքում հրապարակված հոդվածների քանակին: Այս պատմության մեջ ԵՊՀ-ն է ափսոս: Քաղմասն ավելի ազատ է:

ՀԳ. Հ.Հ.-ի մասին խոստացվածս պատմություններն իրոք շատ են»:

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fkaren.heqimyan.3%2Fposts%2F4379282345462637&show_text=true&width=500" width="500" height="816" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան