copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:19 01-09-2021

Մարդկանց մեջ ագրեսիա է կուտակվում, անընդհատ գծեր են հատվում, իսկ նմանատիպ մթնոլորտը միշտ էլ հղի է ռեալ կոնֆլիկտներով. Սամվել Մարտիրոսյան

Մի քանի օր առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, թե ինչպես է քաղաքացին անզգուշաբար կոտրում Հաղարծնի հարյուրամյակների պատմություն ունեցող «Երազանքների ծառը», ինչն էլ զայրույթի ու վրդովմունքի ալիք բարձրացրեց: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում և կոտրում է այն: Բառացիորեն ժամեր անց սոցիալական տարբեր հարթակներում օգտատերերը, բնապահպանները սկսեցին քարկոծել ծառը կոտրող երիտասարդին, ով ի դեպ նախկին զինվորական է: Ավելին՝ դեպքի առթիվ Ոստիկանությունը քննություն է անցկացնում և դեռ պարզ չէ, թե ինչ պատժի է արժանանալու տղամարդը:

Այս ամենի արդյունքում երիտասարդը, ում նյարդերն արդեն տեղի էին տվել, բավականին զգացմունքային տեսանյութ տեղադրեց համացանցում, որտեղ հայտարարեց, որ արժանի չէ նման վիրավորանքների:

Նմանատիպ պատմությունները շատ են մեր հասարակության մեջ: Սովորական քաղաքացիներն ու անհատները հայտնվում են վիրտուալ հանրության թիրախում, ինչը վատ, իսկ երբեմն ողբերգական հետևանքների է հանգեցնում:

Օրագիր.news-ը թեմայի շուրջ խոսել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, որը նշեց, որ մեդիա հարթակները բավականին հասանելի են յուրաքանչյուրի համար, ուստի բոլորն իրենց իրավունք են վերապահում ինչ-որ բան հայտարարել ու կոչ անել:

«Ագրեսիան միշտ էլ եղել է, սա ոչ միայն հետպատերազմյան վիճակի արդյունքն է, սակայն խորացել է 2018-ի դեպքերից (ես վաղուց այն հեղափոխություն չեմ համարում) հետո: Բոլորն են հիշում, թե սոցիալական ցանցերում ինչ էր կատարվում՝ անեծքներ, հայհոյանքներ, կոչեր, որոնք պատերազմից հետո պարզապես ավելի սրվեցին: Եթե 2018-ին ագրեսիան ու կոչերը միակողմանի էին, ապա այսօր դրանք երկկողմանի են: Երբ ծառը ջարդվեց, անմիջապես մարդիկ գտնվեցին, որոնք պարզապես վերականգնեցի այն՝ հանգիստ,առանց բարձրաձայնելու: Հենց այդ մարդիկ են իսկական աշխատողները, որոնք առանց ավելորդությունների ու գլուխները կախ իրենց գործն են անում, իսկ ագրեսիվներ միայն քանդելու են ունակ: Նույն կերպ կոչ էին անում քանդել Գյումրիի Մայր Հայաստանը: Նման մարդիկ միայն քանդել գիտեն, իսկ ո՞վ պետք է սարքի ու կառուցի, ոչ մեկ չգիտի, բոլորը քանդող են»,- ասում է Քոչարյանը:

Քաղտենոլոգի խոսքով, հանրություն էլ չկա, կան մարդկանց խմբեր, պարզապես անհատներ, որոնք ապրում են իրենց աշխարհում. «Պետություն չկա, գլխներին տեր չկա: Նրանցից ամեն մեկն իր գլխի ճարը կտեսնի, կհեռանան երկրից կամ այլ թիրախ կգտնեն, կշարունակեն բոլորին ատելով ապրել ու իրենց խնդիրների համար կմեղադրեն բոլորին, բայց ոչ իրենց: Սա է նրանց տեսակը, այլ բանի ունակ չեն: 2018-ից հետո պարզվեց, որ ամեն ինչ կարելի է ասել ու հայտարարել, կամաց-կամաց կարմիր գծերը ջնջվեցին ու տրորվեցին»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ պնդում է, որ սա համաշխարհային խնդիր է, Հայաստանում նույնիսկ դաղդաղում են զարգացումները, ինչը կապված է համացանցի հասանելիության հետ:

«Միայն մեզ մոտ չէ նման վիճակ: Նախ պետք է նշել, որ բոլորն ունեն բարձրաձայն խոսքի իրավունք, ինչը չի եղել և ինչը նշանակում է, որ խոսքի իրավունք ստացողների մեջ կան անդաստիարակներ, բռի, հարբած կամ նույնիսկ թմրադեղի տակ գտնվող մարդիկ: Սա շղթայական ռեակցիայի արդյունք է. ագրեսիվ խոսքը պատասխան է բերում, ու անընդհատ հատվում են կարմիր գծերը: Դա ավելի սուր է երևում, քանի որ հանրայնորեն է արվում: Մեկ-երկու տարվա ընթացքում տոլեռանտության ու գռեհիկության շեմը փոխում է իր դիրքերը՝ գնալով ավելի վատը դառնալով: Ներքաղաքական, միջպետական ու միջերկրային կոնֆլիկտները, որոնք ավելի էմոցիոնալ դաշտ են, նույնպես իրենց ազդեցությունն ունեն այս ամենի վրա»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի պնդմամբ, շատ դեպքերում տվյալ գործընթացներն ուղղորդված են լինում ինչ-որ քաղաքական ուժերի կամ կազմակերպությունների կողմից, որոնք ֆեյքերի միջոցով ագրեսիվ հարձակումներ են իրականացնում:

«Այս ամենի համադրությունը բերում է վիճակի վատթարացմանը: Սովորական քաղաքացին ոչ մի կերպ չի կարող ապահովագրել իրեն ու չհայտնվել այս մսաղացում, եթե ինչ-որ սոցիալական ակտիվություն ունի, հակառակ դեպքում շատ խիստ պետք է սահմանափակի իր շփման տիրույթները: Այս ամենաթողությունն ի վերջո, ենթադրում եմ, որ կհանգեցնի համաշխարհային պատերազմի, քանի որ մարդկանց մեջ ագրեսիա է կուտակվում, անընդհատ գծեր են հատվում, իսկ նմանատիպ մթնոլորտը միշտ էլ հղի է ռեալ կոնֆլիկտներով:

adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել