Մամուլ 5 տարի առաջ - 08:42 31-08-2021

ՏԻՄ ընտրություններին ԱԺ չանցած ուժերն էլ կմասնակցեն․ Հրապարակ

Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։ Ուշի-ուշով աշխատել են ե՛ւ խոշորացվող համայնքների փնջերը կազմելիս, ե՛ւ թեկնածուներ ընտրելիս, ե՛ւ ընտրությունների օրը որոշելիս։ Այնտեղ, որտեղ կոնկրետ եւ իրենց կարծիքով ուժեղ թեկնածու ունեն, հոկտեմբերին են կայանալու ընտրությունները, որտեղ վստահ չեն, հետաձգել են ավելի ուշ շրջանի։ Սակայն ամառվա ընտրություններից դեռ ուշքի չեկած ընդդիմությունը դեռեւս չի հասցրել զբաղվել ՏԻՄ ընտրություններով։

Չնայած ներսում քննարկում են համայնքային ընտրություններին մասնակցելու հարցը՝ հասկանալով, որ եթե այստեղ տանուլ տան, հետո շատ ավելի դժվար է լինելու քաղաքական կյանքում տեղ ունենալը, բայց ակտիվ քայլեր դեռ չեն արել։ Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։

Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաեւ ԲՀԿ-ն։ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ