Մամուլ 5 տարի առաջ - 08:16 31-08-2021

Փորձում են պառակտել խորհրդարանական ընդդիմությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները: Առաջին նստաշրջանից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները գործում են բավականին համակարգված և բովանդակային առումով համաձայնեցված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը անհանգստացնում է իշխանություններին, որոնք որոշակի քայլեր են նախապատրաստում, երբեմն նաև արդեն կիրառում՝ փորձելով պառակտում մտցնել խորհրդարանական ընդդիմության շարքերում՝ խափանելով միասնականությունը։ Ինչքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե իրենք պատրաստ են համագործակցության, ընդդիմադիրներին կոչ են անում գալ կառուցողական դաշտ, իրականում հենց իշխանություններն են իրականացնում բացահայտ հակառակ գործողություններ։

Բացի հայտնի սադրանքներից ու իշխանության կողմից հրահրված բախումներից, իշխանությունները նաև այլ մեթոդներ են փորձում կիրառել: Ի մասնավորի, իշխանական պատգամավորները ունեն հանձնարարություն ընդդիմադիր պատգամավորների որոշակի շրջանակի պարբերաբար կոշտ քննադատել և թիրախավորել: Միևնույն ժամանակ, կան մի քանի պատգամավորներ, որոնց փորձում են ամեն կերպ գովաբանել և սիրաշահել, դրական լույսի ներքո նրանց հակադրել ընդդիմադիր այլ պատգամավորներին։ Սա, ըստ մեր տեղեկությունների, ունի միանգամից մի քանի նպատակ:

Նախ՝ իշխանությունը փորձում է պառակտում մտցնել ընդդիմադիր խմբակցությունների և պատգամավորների միջև, մյուս կողմից՝ իրենց գովեստներով վարկաբեկել նշյալ պատգամավորներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

​

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին