Արտաքին 4 տարի առաջ - 20:27 24-08-2021

Սաուդյան Արաբիայի արքայադուստրը թուրքական ինքնաթիռ նստելուց հրաժարվել է

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն. Բ. Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Սաուդյան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը ու որոշել է դատարկ վերադառնալ Թուրքիա։ Միայն միջնորդների աջակցությամբ է հնարավոր եղել համոզել օդաչուներին իրականացնել թռիչքը։

Ինքնաթիռը օդ է բարձրացել, բայց սրահի պատասխանատուն հրաժարվել է արքայադուստր Ահմադին հյուրասիրել ու անգամ սրահ չի մտել։ Հյուրասիրությունը ինքնաթիռի տեխնիկական աշխատակիցն է կատարել։

Լոնդոն հասնելուն պես սաուդյան արքայադուստրը բողոք է ներկայացրել թուրքական ինքնաթիռ վարձած ընկերության դեմ ու պահանջել վերադարձնել իր վճարած վարձակալության գումարը։ Նա սպառնացել է, որ եթե վճարված գումարը իրեն չվերադարձնեն, ապա պատժամիջոցներ կկիրառի ինքնաթիռը վարձակալության տված թուրքական ընկերության դեմ։

Թուրքական ընկերությունը հրաժարվել է վերադարձնել վճարված գումարը, իսկ Սաուդյան Արաբիան դրանից հետո հրաժարվել է այդ ընկերության հետ համագործակցությունից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել