Արտաքին 5 տարի առաջ - 15:47 20-08-2021

Լուկաշենկոն Հունգարիայի նախագահին առաջարկել է միասին պայքարել ԼԳԲՏ համայնքի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերին առաջարկել է համատեղ պաշտպանել ընտանեկան արժեքները և պայքարել ԼԳԲՏ անձանց դեմ: Այս մասին ասել է Լուկաշենկոն`շնորհավորելով Ադերին Հունգարիայի գլխավոր տոներից մեկի` Սուրբ Ստեփանոսի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը երկու երկրների համագործակցության հեռանկարային ուղղություն կարող է դառնալ:

«Հաշվի առնելով Բելառուսի համապատասխան էական փորձը՝ ես պատրաստակամություն եմ հայտնում ընդլայնել երկխոսությունը այս ոլորտում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում», - ասել է Լուկաշենկոն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ «այս դժվարին պահին» աջակցության համար և հույս է հայտնել, որ երկրները կպահպանեն կառուցողական երկխոսություն և բարեկամական հարաբերություններ:

Ավելի վաղ Հունգարիայում ուժի մեջ էր մտել այն օրենքը, որն արգելում է երեխաների համար թույլատրված բովանդակության համասեռամոլության և սեռի փոփոխության թեմաներին անդրադառնալը: Դրա պատճառով Եվրահանձնաժողովը Հունգարիային սպառնացել է դատարանով և երկու ամիս ժամանակ տվել Բուդապեշտին՝ արգելքը մեղմելու համար: Արդյունքում որոշվել է օրենքը ներկայացնել հանրաքվեի:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին համայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք