ԱՄՆ-ում երեխան պատահաբար կրակել է իր 21-ամյա մորը տեսազանգի ժամանակ: Այս մասին գրում է NBC News-ը:
Ֆլորիդայի բնակչուհի Շամայա Լինը մահացել է՝ ստանալով գլխի հրազենային վնասվածք:
Ոստիկանություն է զանգահարել Zoom-ով տեսաժողովի մասնակիցներից մեկը: Տղամարդը կնոջ սենյակում երեխա է տեսել և լսել կրակոցի ձայն, որից հետո Լինն ընկել է մեջքի վրա:
Ոստիկանության տվյալներով, երեխան բնակարանում պատահաբար գտել է լիցքավորված ատրճանակ: Ենթադրվում է, որ զենքը պատկանել է նրա հորը:
Գործն արդեն հետաքննվում է: Սակայն առայժմ որևէ մեկի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: