Հունաստանում անտառային հրդեհների պատճառ են դարձել չարագործների գործողությունները: Հունաստանի ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը վերջին 3 օրվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 10 մարդու՝ անտառները դիտավորյալ հրդեհելու և կրակի հետ անզգույշ վարվելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Հունաստանի հրշեջ ծառայությունը: Նրանց բռնել են Կորֆու կղզում, Լարիսա քղաքում և Պիրեյոսի մերձակայքում, ինչպես նաև Կալամատայում և Աթենքի կենտրոնում: Այժմ նրանց գործողությունները մանրակրկիտ ուսումնասիրվելու են, իսկ հետո գործերն ուղարկվեն դատաքննության:
Հիշեցնենք, որ Հունաստանում բռնկվել են ուժգին բնական հրդեհներ: Երկրի իշխանություններն արգելել են անտառներ և ազգային պարկեր այցելելը: Սակայն անտառային հրդեհների պատճառը ոչ միայն չարագործների դիտավորյալ գործողություններն են ու կրակի հետ անզգույշ վարվելը: Հունաստանում վերջին 40 տարվա ընթացքում ռեկորդային շոգ է. երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 47 աստիճան Ցելսիուսի: