Սպորտ 48 րոպե առաջ - 22:26 30-09-2026

Հաստատվել է Կիպրոս – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի շրջանակում կայանալիք Կիպրոս – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆինլանդիան ներկայացնող Մոհամադ Ալ-Էմարան։

Նրա օգնականներն են Տուրկա Վալյական ու Միկա Լամպուն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Պեյման Սիմանին։

Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի Պավել Մալեցը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Կորնել Պաշկևիչը։ Գլխավոր մրցավարական անձնակազմը ներկայացնում է Ֆինլանդիան, իսկ տեսակրկնությունների համակարգի մրցավարները՝ Լեհաստանը։

Հիշեցնենք, որ Կիպրոս – Հայաստան մրցավեճը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին, Նիկոսիայի «GSP» մարզադաշտում։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։

Armsport

Ամենից շատ դիտված