Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման հիմնական թեման է եղել շախմատի դերը կրթության մեջ։
Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։