Մոսկվան անձնական պատժամիջոցներ է կիրառում Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների նկատմամբ՝ ի պատասխան Լոնդոնի՝ Չեչնիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հայտարարության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ի պատասխան բրիտանական իշխանությունների անբարյացակամ գործողությունների և փոխադարձության սկզբունքի հիման վրա, ռուսական կողմը որոշում է կայացրել անձնական պատժամիջոցներ կիրառել Մեծ Բրիտանիայի համամասնական թվով ներկայացուցիչների նկատմամբ, որոնք սերտորեն ներգրավված են հակառուսական գործունեության մեջ: Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքը նրանց համար փակ է», - ընդգծել են գերատեսչությունում:
Ավելի վաղ բրիտանական իշխանությունները անձնական պատժամիջոցներ էին սահմանել ռուս երեք քաղաքական գործիչների նկատմամբ:
Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի նախարարության հայտարարության մեջ, Լոնդոնը սահմանափակող միջոցներ է սահմանել «Չեչնիայում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խոշտանգումների և իրավունքների դեմ այլ հանցագործությունների համար»: