Ներքին 5 տարի առաջ - 15:03 05-08-2021

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի. ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին:

Հովհաննես Հովհանիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է 3 անդամից:

Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտորի նախկին ժ.պ. Գեղամ Գևորգյանին:

«Ավելի քան երկու տարի, ինչ որպես ռեկտոր, միասին աշխատել ենք: Հեշտ ժամանակաշրջան չի եղել համալսարանի համար: Մենք հաղթահարեցինք համավարակ, պատերազմ, որոնց հետևանքները, սակայն, մինչ օրս առկա են: Համալսարանը կայունություն դրսևորեց, պատվով հաղթահարեց ու դեռևս շարունակում է լուծել առկա խնդիրները: Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը՝ շեշտելով, որ վերջինս տիրապետում է կրթական համակարգի նրբություններին և հստակ տեսլական ունի ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ:

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ այս հանդիպումից զատ՝ նախատեսում է հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել բուհի յուրաքանչյուր դեկանի, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ հասկանալու առկա խնդիրները:

«Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, որը զերծ է քաղաքական որևէ երանգից: Ես նույնպես ապաքաղաքական եմ, ուստի անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի: Բնականաբար, ես միայնակ չեմ կարող բարեփոխումներ իրականացնել, դա համար յուրաքանչյուրն իր քննադատությամբ ու խորհուրդներով պետք է նպաստի այդ գործընթացին՝ ի շահ համալսարանի ու պետության: ԵՊՀ-ն պետք է առաջամարտիկ լինի՝ իր հետևից տանելով ամբողջ կրթության համակարգը: Այդ տեսանկյունից բավականին գործ կա անելու: Ես մոտավոր ծրագիր եմ կազմել ինձ համար, թե ինչպես ենք դա անելու: Այն դեռ կքննարկեմ բոլորիդ հետ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, իսկապես, ռեֆորմիստական է, ուստի հույս ունի, որ այն կընդունվի:

Վահրամ Դումանյան համալսարանականներին հիշեցրեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակավոր պաշտոնակատար է, առաջիկայում նախատեսվում է իրականացնել ռեկտորի ընտրության մրցույթ:

Հիշեցնենք, որ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձևավորվել է ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որը կատարում է այն նույն լիազորությունները, ինչ Հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի