Արտաքին 5 տարի առաջ - 16:30 03-08-2021

ԵՀ-ն ճանաչել է Սան Մարինոյում պատվաստման հավաստագրերը, որտեղ օգտագործվում է «Սպուտնիկ V»-ն

Եվրահանձնաժողովը ճանաչում է Սան Մարինոյին տրված կորոնավիրուսի դեմ պատվաստումների հավաստագրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը Sputnik V պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում:

Նշվում է, որ այժմ հանրապետության պատվաստման հավատարմագրերը կգործեն ամբողջ Եվրամիության տարածքում և Շենգենյան գոտու երկրներում:

Եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսն իր հերթին ողջունել է այն երկրներին, որոնք միանում են ԵՄ թվային COVID-հավատարմագրերի համակարգին: Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը ակտիվ միջոցներ է ձեռնարկում այլ պետությունների կողմից տրված հավատարմագրերը ճանաչելու համար:

Սան Մարինոյի Հանրապետությունը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործմանը այս տարվա փետրվարին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում