Արտաքին 5 տարի առաջ - 22:41 02-08-2021

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի ենթարկվելու հետևանքով առնվազն երեք մարդ մահացել է, ևս 16 -ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Milliyet թերթը:

Ըստ թերթի՝ դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության մեքենաներ և ոստիկաններ: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Միջադեպը տեղի է ունեցել Մանավգաթի տարածքում, ժամը 18.00 -ի սահմաններում: Ավտոբուսը օդանավակայան էր տեղափոխում 22 ռուսաստանցի զբոսաշրջիկների խումբ, որոնք իրենց հանգիստն էին ավարտում Անթալիայում: Միջադեպի հետևանքով զոհվել է երեք ռուս, հինգը ծանր վիրավորվել են:

«Ինտուրիստ» տուրօպերատորի մամուլի ծառայությունը գործակալությանը տված մեկնաբանության մեջ պարզաբանել է, որ ավտոբուսում գտնվող 22 ռուս զբոսաշրջիկների թվում եղել է ինը երեխա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ