Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:17 30-07-2021

Արարատ Միրզոյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Դավիթ Կարապետյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքից ազատել է իր խորհրդական Դավիթ Կարապետյանին, վերջինս ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ այսօրվանից դադարեցնում եմ իմ պարտականությունները Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում։
2019 թվականի հունվարից սկսած ԱԺ նախագահի աշխատակազմում ստանձնել եմ խորհրդարանի ինստիտուցիոնալ կարիքների ուժեղացմանն ուղղված մի շարք ծրագրերի համակարգումը։ Արված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ այսօր եւ մոտ օրերին հանդես կգամ մի քանի հաշվետվությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի աշխատակազմի իմ բոլոր ընկերներին։ Ձեզ հետ բազում լավ եւ դժվար օրեր ենք անցկացրել՝ վիճել, նեղացել, ուրախացել, տոնել, տխրել, բայց մի բան ակնհայտ է՝ այն ընտանիքը, աշխատանքային փոխհարաբերություններն ու արդյունավետ աշխատանքը, որ դուք իրականացնում եք ապահովում է Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության ողնաշարի ամրությունը։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին, ում հետ բախտ է վիճակվել աշխատել Հայաստանի Հանրապետության պատմության ամենաբարդ եւ դժվար ժամանակահատվածում։ Անկախ խմբակցությունից, շատերիդ հետ գործընկերային եւ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել, որը թույլ է տվել 7-րդ գումարման ընթացքում ապահովել արդյունավետ աշխատանք։

Ձեր մեծ մասը իր աշխատանքով, շատ դեպքերում չերեվացող, ապացուցել եք, որ իրավունք ունեք կոչվել ժողովրդական պատգամավոր։ Ուրախ եմ շատերիդ ճանաչել եւ աշխատել Ձեզ հետ։
Շնորհակալություն եմ հայտնում միջազգային գործընկերներին, ում հետ իրականացրել ենք ԱԺ կարողությունների ուժեղացմանն ուղված մի շարք ծրագրեր։ Այդ ծրագրերը շարունակվելու եւ ավարտին են հասցվելու անկասկած։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Միշտ զգացել ենք Ձեր շունչը եւ վերահսկողությունը, չենք նեղացել քննադատությունից, կազմակերպել բազմաթիվ արդյունավետ քննարկումներ։
Ներողություն եմ խնդրում սխալների եւ բացթողուների համար, չիրականացված ծրագրերի եւ անավարտ նախաձեռնությունների համար, բայց ուզում եմ վստահ լինեք, որ մշտապես աշխատանքիս մոտեցել եմ պատասխանատվությամբ եւ պետական շահի գիտակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին վստահության համար, ինչպես նաեւ ԱԺ նախագահի աշխատակազմի գործընկերներիս՝ արդյունավետ աշխատանքի եւ լավ ընկերության համար

Հաջողություն եմ մաղթում 8-րդ գումարման խորհրդարանին, խորհրդարանի խոսնակի նոր աշխատակազմին մաղթում բարեբեր աշխատանք։
Շուտով կհանդիպենք»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են