Ներքին 5 տարի առաջ - 12:29 30-07-2021

Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:

Կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին․ 2013-2014 ուստարում մասնաճյուղում սովորել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 20 և վճարովի հիմունքներով 5 ուսանող, 2017-2018 ուստարում մասնաճյուղն ավարտել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 9 ուսանող, իսկ 2018-2019 ուստարում՝ անվճար 4 և վճարովի հիմունքներով սովորող 5 ուսանող:

Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար՝ 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել: Ներկայում այնտեղ սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց