Ներքին 4 տարի առաջ - 14:16 29-07-2021

Սա է ամբողջ պատմությունը, և պետք չէր այստեղ ինտրիգ փնտրել․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստիպված եմ արձագանքել մամուլի մի քանի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։

ՔՈ կուսակցությունից իմ հեռանալը մամուլի մի շարք հրապարակումներում ներկայացվել է որպես «կուսակցության» կոնֆլիկտ «Սուրեն Սահակյանի» հետ՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կամ կառավարող ուժի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու հարցով։ Դա իրականության հետ որևէ աղերս չունի։

Ես հասկանում եմ, որ երբ մի երևույթի վրա լույս չի սփռվում, այն պատումներով պարուրվելու հնարավորություն է ստանում։ Բայց նաև խնդրում եմ ենթադրությունները որպես կայացած փաստ չներկայացնել։ Առավել ևս, դա ազնիվ ու արդար չէ այն հանգամանքը նկատի առնելով, որ նույնիսկ ընտրական շրջանում լուսաբանման արժանի առիթներն ավելի շատ էին, սակայն նույն ուշադրությունը չկար։

Ինչ վերաբերում է մամուլով մասնավոր անձանց անձնական հարաբերությունները քննարկելու երևույթին, ապա, ըստ իս, դա կարող է միայն դեղին մամուլի ներկայացուցիչների համար հարիր դիտվել և պետք է որ անպատվաբեր համարվի լուրջ լրատվական միջոցի հայտ ներկայացածների համար։

Անկախ ամեն ինչից, հիմարություն կլինի կարծել, թե ՔՈ կուսակցության ներսում որևէ հարաբերություն կարող է պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի, այլ որևէ անձի կամ խմբի հետ հարաբերությամբ։ Նույնիսկ չեմ պատկերացնում՝ ում վառ երակայությունը կարող էր այդպիսի աննորմալ պատկերներ գծագրել։

Իրականությունն այն է, որ ընտրություններից հետո երկընտրանք է ստեղծվել կուսակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Հիմնական կարծիքներից մեկը եղել է գնալ արտախորհրդարանական ուժերի միավորման ճանապարհով և շարունակել ֆորմալ քաղաքական տրամաբանության մեջ գործել։

Մյուս կարծիքը եղել է մերժել քաղաքական ներկայիս համակարգը և զբաղվել լուսավորչական-քաղաքական գործունեությամբ, որն, ի վերջո, կհանգեցնի քաղաքական համակարգի փոփոխությանը։ Այս երկու կարծիքների հիմնական կրողները չեն ցանկացել մինչև վերջ պնդել իրենց ճշմարտացիությունը և դրանով մեծ ճաք առաջացնել կուսակցության համերաշխության կարևոր գործում և իրենք են հեռացել։

Սա է ամբողջ պատմությունը և, ինչպես իր խոսքում բազմիցս նշել է կուսակցության ԳՄ քարտուղարը, պետք չէր այստեղ ինտրիգ փնտրել»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան