Ներքին 5 տարի առաջ - 22:05 28-07-2021

Աշխատանքից ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականները, աշխատակազմի ղեկավարը և այլ պաշտոնյաներ

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից։
ԱԺ նախագահի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։
Աշխատանքից ազատվել է նաև Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան