Ավելին 5 տարի առաջ - 22:14 28-07-2021

Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են

Էրեբունի հնավայրում Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացվեցին 2021 թվականի առաքելության ուսումնասիրությունների արդյունքները:

Մելքոմ Մելքոմյանն ու Լաքոտը շրջեցին հնավայրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ասուլիսով հանդես եկան:

«Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի կարևոր համագործակցություններից մեկն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, լինելով մեր կարևորագույն հուշարձաններից, մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Ե՛վ այս ծրագրով, և՛ այլ նախաձեռնություններով մենք փորձում ենք խթանել արգելոց-թանգարանի զարգացմանը»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ ընդգծեց, որ այս ժառանգությունը բավական կարևոր է Երևանի և ընդհանուր տարածաշրջանի պատմության համար:

«Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի մաս է կազմում: Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է ժառանգության պահպանման համագործակցություն, քանի որ հայկական ժառանգությունը վտանգված է: Մենք ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունն ու արժևորենք»,- նշեց Լաքոտը:

Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ շեշտեց, որ այս հնավայրը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանի հնագիտության ուսումնասիրության համար:

«Այս ուսումնասիրությունների մասին տեղյակ են բազմաթիվ հնագետներ և ամենահեղինակավոր ուրարտագետների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքին»,- ասաց Բադալյանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ