Ավելին 5 տարի առաջ - 19:16 28-07-2021

Ռոնալդուի քույրը, որը ժխտում էր COVID-19-ը, վարակի բարդություններով հիվանդանոց է տեղափոխվել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի հետ կապված բարդությունների պատճառով:

«Ես լավ եմ արձագանքում, վիճակս ամեն օր զգալիորեն ավելի լավանում է և, ամենակարևորը, կորցնում եմ այն ավելորդ ​​քաշը, որը ձեռք բերեցի այս արձակուրդի ընթացքում: Ամեն բան այնքան էլ վատ չէ: Եվ ընտանիքս միշտ կողքիս է», - Instagram- ում գրել է Ավեյրուն:

Ավեյրուն նշել է, որ հուլիսի 17-ին դրական թեստ է հանձնել: Հուլիսի 23-ից նրա վիճակը վատացել է: Ավեյրուի մոտ թոքաբորբ է սկսել զարգանալ:

2020 թվականի հոկտեմբերին, երբ Ռոնալդուն հիվանդացավ կորոնավիրուսով, Ավեյրուն գրել էր. «Ամենամեծ խաբեությունը կյանքում: Եթե ​​Կրիշտիանուն ստիպված լինի արթնացնել աշխարհը, ապա Աստված է նրան մեզ ուղարկել»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան