Արտաքին 5 տարի առաջ - 13:28 28-07-2021

Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից

Էկվադորի դատարանը երկրի քաղաքացիությունից զրկել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ակտիվիստի փաստաբան Կառլոս Պովեդային:

«Վարչական դատարանի դատավորները համաձայնվել են Արտաքին գործերի նախարարության փաստարկների հետ և անվավեր ճանաչել Ջուլիան Ասանժին տրված հպատակագրման նամակը: Ծանուցումը մենք ստացել ենք այսօր (հուլիսի 26 - մոտավոր)»,- ասել է Պովեդան:

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել այսպես կոչված հորիզոնական բողոքարկման միջոցով:

«Առաջին նիստից մենք հայտարարել ենք, որ Ջուլիանին դատի են տվել անօրինական, փաստաթղթերը պետք է թարգմանվեն, քանի որ նա խոսում է անգլերեն… Ես ինքս իմացել եմ դատավարության մասին, երբ դատարանի կայք եմ մտել»,- ասել է Ասանժի փաստաբանը:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին