Ներքին 5 տարի առաջ - 20:31 27-07-2021

ԵԽԽՎ-ն հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ

ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը։ Նա փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան: Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության՝ եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:

«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին»,- հաղորդում է Վեհաժողովը, հավելելով,- «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:

Հիշեցնենք, որ մայիսին իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է

Ձեզ գուցե հետաքրքրի