Ներքին 5 տարի առաջ - 16:19 26-07-2021

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

Հուլիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացված հերթական աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի մեջ՝ խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն: Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, և նրանք զննության են ենթարկել նրա խցից դուրս բերված աղբը: Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը:

Զննությամբ «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող