Արտաքին 5 տարի առաջ - 17:58 25-07-2021

Լրատվամիջոցները հայտնում են Ռուսաստանի Դաշնությունից փախած մի զույգի մասին, որոնք պատմել են կարծանված Boeing-ի մասին

Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել արտաքսել ռուսաստանցի զույգին, որոնք պնդում էին, որ իրենք կարևոր տեղեկություններ են փոխանցել հետաքննությանը 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի վրայով ուղևորվող Boeing-ի կործանման վերաբերյալ: Այս մասին ասում է հոլանդական Volkskrant թերթը, որը պատմում էր զույգի մասին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսները փախել են հայրենիքից՝ վախենալով հատուկ ծառայությունների կողմից հետապնդումներից: Նիդեռլանդներում նրանք ապաստան են խնդրել: Նրանք քննիչներին պատմել են այն տեղեկությունների մասին, որոնք նրանք գիտեին՝ կապված երկիր ժամանելուց երկու տարի անց Boeing-ի կործանման հետ: Ահա սա էլ, ըստ թերթի, եղել է նրանց արտաքսելու որոշման պատճառը:

Volkskrant-ը ռուսներին անվանում է Իգոր և Ելենա անուններով՝ շեշտելով, որ դրանք նրանց իրական անունները չեն: Ասում են, որ նրանք ապրել են Ռուսաստանի գավառական քաղաքում: Ըստ թերթի՝ Ելենան 2014-ի հուլիսի 17-ին՝ աղետի օրը, պատահաբար լսել է Իգորի ղեկավարի և նրա հարազատներից մեկի հեռախոսային խոսակցությունը, որոնք, իբր, ղեկավար դիրքեր են զբաղեցրել Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների շտաբում: Զրույցից և պետի խոսքերից հետևում էր, որ անջատողականները «Բուկ» հրթիռով խոցել են «Բոինգը»․ սա այժմ Նիդեռլանդներում ընթացող դատավարության ներկայացված հետաքննության պաշտոնական վարկածն է:

2018-ի ամռանը Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունը որոշել է երկրից վտարել զույգին։ Դրանից հետո միայն Ելենան որոշել է պատմել քննիչներին, թե ինչ գիտեր Boeing-ի կործանման մասին: Չնայած, ինչպես նշված է դատախազի նամակում, հետաքննությունը հավատացել է այս պատմությանը, այն չի ազդել ապաստան մերժելու միգրացիոն ծառայության որոշման վրա: Այն ուժի մեջ է մտել 2020 թ.-ին, սակայն ռուսները դեռ գտնվում են Նիդեռլանդներում և այս պահին չեն արտաքսվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին