Ներքին 5 տարի առաջ - 23:09 21-07-2021

Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության նախարար․ Armlur.am

Armlur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում